Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Մրցում են պատանի կոմպոզիտորները

Մրցում են պատանի կոմպոզիտորները
09.05.2014 | 00:35

Մայիսի 8-ին մեկնարկել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը։ Այն կազմակերպել է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը և նվիրված է մեծ կոմպոզիտորի հիշատակին։ Մրցույթի բացման արարողությանը ներկա էր Էդվարդ Միրզոյանի այրին։

Մրցույթին մասնակցում են 9-16 տարեկան 10 տղա և 6 աղջիկ։ Այն անցկացվում է երկու ենթախմբերով. 9-12 և 13-16 տարիքային խմբերի երեխաները ներկայացնում են 1 դաշնամուրային ստեղծագործություն։ Մեզ հետ զրույցում նախագծի հեղինակ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Էդմոնդ Մակարյանը տեղեկացրեց, որ ժանրային որևէ սահմանափակում չեն դրել։ Նա նկատում է, որ ներկայացված բոլոր ստեղծագործություններն էլ լավ գնահատականի են արժանի, իսկ թե ով կհաղթի, պարզ կդառնա մայիսի 12-ին։ Մեր զրուցակիցն ընդգծում է, որ մրցույթի նպատակը ստեղծագործական ներուժը բացահայտելն է, պատանիների շրջանում ստեղծագործելը խրախուսելը, ինչպես նաև՝ այդ երեխաների համար ճանաչում ձեռք բերելու հնարավորություն ստեղծելն ու նրանց ստեղծագործությունները հանրությանը ներկայացնելը։
Երեխաների աշխատանքները կգնահատի պրոֆեսիոնալ ժյուրին։ ժյուրիի կազմում ընդգրկված են կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը, ՀՀ Ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վարդան Աճեմյանը, կոմպոզիտորներ Վահրամ Բաբայանը, Ժիրայր Շահրիմանյանը, Էդմոնդ Մակարյանը։
Գալա համերգը և մրցանակաբաշխութունը տեղի կունենան մայիսի 12-ին` կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը: Կազմակերպիչները հույս ունեն, որ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը կլինի ամենամյա։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1429

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ